ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Երջանկության Էյնշտեյնի տեսությունը Երուսաղեմում աճուրդի է դրվել

Երջանկության Էյնշտեյնի տեսությունը Երուսաղեմում աճուրդի է դրվել
23.10.2017 | 16:54

Երկու գրությունները, որ Ալբերտ Էյնշտեյնը 95 տարի առաջ Տոկիոյում տվել էր սուրհանդակին, աճուրդի են դրվել Երուսաղեմում` հայտնում է AFP-ն։
Էյնշտեյնը դասախոսություններ է կարդացել Ճապոնիայում, երբ ստացել է տեղեկություն՝ իրեն Նոբելյան մրցանակ շնորհելու մասին։ Սուրհանդակին, որ լուրը տեղ էր հասցրել, Էյնշտեյնն անհայտ պատճառով թեյավճարի փոխարեն տվել էր գերմաներենով երկու գրություն։ Գրություններում շարադրված է «Երջանիկ կյանքի տեսությունը»։

«Իմպերիալ Տոկիո» հյուրանոցի բլանկի վրա արված գրություններից մեկում ասվում է, որ «Խաղաղ և համեստ կյանքն ավելի մեծ ուրախություն է բերում, քան հաջողության ձգտումը, որը կապված է մշտական անհանգստության հետ»։ Մյուսում նշված է. «Այնտեղ, որտեղ կա կամք, միջոցներ գտնվում են»։ Աճուրդը կկայանա հոկտեմբերի 24-ին, Winner’s Auctions & Exhibitions աճուրդի տանը։

Դիտվել է՝ 2714

Մեկնաբանություններ